«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա անգլիացու համար հայտ է ներկայացնում «Յուվենտուսը», որը հունվարին կարող է վարձակալել խաղացողին։ Միաժամանակ թուրինյան ակումբը դիտարկում է Սանչոյին վարձակալելու տարբերակը միայն այն դեպքում, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» վճարի նրա աշխատավարձի մի մասը։
Սեպտեմբերի 14-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ Սանչոյին հեռացրել են հիմնական թիմի հետ մարզվելուց՝ թիմի գլխավոր մարզչի հետ կոնֆլիկտից հետո։
Հաղորդվում էր, որ մարզիչը պատրաստ է խաղացողին թիմ վերադարձնել միայն այն դեպքում, եթե Սանչոն ներողություն խնդրի նրանից և թիմից։