Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Իվան Զամորանոն թերահավատորեն է վերաբերվում ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ մադրիդյան ակումբում խաղալու գաղափարին։
«Կարծում եմ՝ «Ռեալին» ինը համարի կարիք ունի: Մբապպեն Հոլանդը չէ, Լաուտարո Մարտինես, Հարի Քեյն, և Լևանդովսկի չէ։ «Ռեալին» պետք է ինը, այլ ոչ թե Մբապպեն»,- Զամորանոյի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress-ը։
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ։