Հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Վալտեր Մացարին կդառնա «Նապոլիի» նոր գլխավոր մարզիչը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 62-ամյա մասնագետի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2024 թվականի հունիսը։
Իտալացին «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Ռուդի Գարսիային և կներկայացվի այսօր։
Մացցարին գլխավորել է նեապոլիտանական թիմը 2009-ից 2013 թվականներին՝ տանելով նրանց հաղթանակի Իտալիայի գավաթում։ Հետագայում նա աշխատել է «Ինտերում», «Ուոթֆորդում», «Տորինոյում» և «Կալյարիում»։