Գարի Լինեկերը բարձր է գնահատել Հարի Քեյնի խաղը

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը բարձր է գնահատել «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի խաղը։

«Օրերս, երբ Քեյնը ևս երկու գոլ խփեց, ես մտածեցի, որ նա այժմ 17 գոլ ունի Բունդեսլիգայի 11 տուրերում։ Նա արդեն առաջ է անցել Գերմանիայի անցած առաջնության լավագույն ռմբարկուից։

Մարդիկ նկատում են, որ նրա ելույթը հանկարծակի բարձրացել է, և հետո ասում են. «Դե, այս լիգայում խաղալն ավելի հեշտ է»: Չեմ կարծում, որ խնդիրը դա է:

Կարծում եմ՝ դա նրանից է, որ նա խաղում է գերիշխող թիմում և ցուցադրում է այնպիսի ելույթներ, որոնք կունենար այնպիսի թիմում, ինչպիսին «Մանչեսթեր Սիթին» կամ «Լիվերպուլն» է», – Լինեկերի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։