Ֆերան Սորիանո․ «Էրլինգ Հոլանդը շատ երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում»»

«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն պատասխանել է հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին տեղեկություններին, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են լրատվամիջոցներում։

«Հոլանդը շատ երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում»: Նա խաղացող է, ով անհավանական հաջողությունների է հասել, և ես կարծում եմ, որ նա դեռ երկար տարիներ կմնա մեզ հետ»,- ասել է Սորիանոն RAC1-ին տված հարցազրույցի ժամանակ։

Էրլինգ Հոլանդը միացել է «Մանչեսթեր Սիթիի» 2022 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիայից»։ Դրանից հետո նորվեգացի հարձակվողը անցկացրել է 71 հանդիպում, որոնցում թիմակիցների կազմում դարձել է 69 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։