Էդերսոնը բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի հանդիպումները

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի նոյեմբերյան հանդիպումները, հայտնում է Manchester Evening News-ը։ Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը չի նշվում։

Նոյեմբերի 17-ին ազգային հավաքականը կխաղա Կոլումբիայի, իսկ 21-ին՝ Արգենտինայի հետ։

Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպման (4-4) երկրորդ խաղակեսի կեսին դարպասապահը վնասել է ձախ ոտքը։ Խաղը կայացել է նոյեմբերի 12-ին։

Այս մրցաշրջանում Էդերսոնը «Սիթիի» կազմում անցկացրել է 16 հանդիպում և հինգ անգամ անառիկ է պահել դարպասը։