Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է մադրիդցիների հարձակվող Անտուան Գրիզմանի ապագայի մասին։
«Նա ցանկանում է այստեղ լինել։ Գրիզմանը զարմանալի կենսունակություն և խաղի ըմբռնում ունի: Նա խաղադաշտում այլ դիրքեր կզբաղեցնի, երբ քիչ էներգիա ունենա»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։