«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կարծիք է հայտնել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում քննարկված դրվագի մասին, որին մասնակցել են հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և հարձակվող Լամին Յամալը։
Լա Լիգայի 13-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղի (2:1) 72-րդ րոպեին 16-ամյա եզրային հարձակվողը Լևանդովսկուն փոխանցելու փոխարեն հարվածով ավարտեց գրոհը, ինչը դուր չեկավ 35-ամյա լեհին։ Իսպանացին ձեռքը մեկնեց Լևանդովսկուն, սակայն Լևանդովսկին անտեսեց երիտասարդ թիմակցի ժեստը։
«Լևանդովսկին պայմանագիր ունի, և մենք շատ գոհ ենք նրանից։ Նա թիմի առաջատարներից է։ Նաև վստահ եմ, որ Լևանդովսկու և Լամին Յամալի միջև խնդիրներ չկան։ Նա առաջինն է, ով պաշտպանում է նրան»,- ասել է Դեկուն RAC1-ին տված հարցազրույցում։