Դեկու. «Չեմ կասկածում, որ Չավին «Բարսելոնայի» լավագույն մարզիչն է»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի մասին։

«Չեմ կասկածում, որ Չավին «Բարսելոնայի» լավագույն մարզիչն է: Նա լավագույն մարզիչն է այս նախագծի համար, որը սկսվել է մի քանի տարի առաջ։ Նա ընդունեց մարտահրավերը, տեղափոխվեց այստեղ կարևոր ժամանակ և իդեալական մարզիչ է վերակառուցելու այն, ինչ մենք փորձում ենք վերականգնել։

Մենք հիմա որոշ դժվարությունների առաջ ենք, շատ հանդիպումներ ենք անցկացնում, և իհարկե նա առաջինն է, ով ցանկանում է, որ մենք ավելի լավ խաղանք։

Չավին գիտի իր պատասխանատվության մասին, գիտի, որ անհաջող ելույթները թանկ են նստել իր և բոլորիս վրա։ Նա շատ լավ գիտի, թե ինչ պետք է անի»,- Դեկույի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։