«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատասխանել է «Բրայթոնի» հարձակվող Անսու Ֆատիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին հարցին։
«Իհարկե, Ֆատին կարող է վերադառնալ մեզ մոտ: Կարծում եմ՝ «Բրայթոնը» լավ ընտրություն կատարեց։ «Բարսելոնան» հետևում է նրա առաջընթացին։ Նրա հնարավոր վերադարձը կախված է նրա խաղից, բայց Ֆատին, անկասկած, կվերադառնա մեզ մոտ»,- Դեկուի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը անգլիական ակումբում հանդես է գալիս վարձավճարով։
Այս մրցաշրջանում իսպանացին խաղադաշտ է դուրս եկել 13 անգամ՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։