«Արսենալի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն հայտնել է, թե ինչ է նախատեսում անել կարիերան ավարտելուց հետո։
«Ես իսկապես կցանկանայի մնալ ֆուտբոլում։ Չգիտեմ՝ ինչ դերում՝ որպես մարզիչ, թե մեկ ուրիշը: Գաղափարներն ու երազանքները շատ են, բայց հիմա ցանկանում եմ ավելի շատ կենտրոնացած լինել ֆուտբոլիստի կարիերայիս վրա։
Ժամանակը ցույց կտա։ Բայց կարող եմ ասել, որ անպայման կմնամ ֆուտբոլում»,- Զինչենկոյի խոսքերն է մեջբերում ua.tribuna.com-ը։