Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կցանկանար իր թիմում տեսնել հարձակվող Կիլիան Մբապպեին։
«Ցանկանու՞մ եմ Մբապպեն տեղափոխվի «Բավարիա»։ Կիլիանը Կիլիան է, նա արտասովոր է։ Նա շատ խելացի է, մենք լավ հարաբերություններ ունենք։ Եթե նա ցանկանա գալ, ես պատրաստ եմ նրան հեծանիվով բերել»,- Reddit-ում հրապարակվել է Տուխելի հարցազրույցից մի հատված։
Ինչպես գիտեք, մի քանի տարի առաջ Թոմաս Տուխելը ՊՍԺ-ում մարզել է Կիլիան Մբապպեին:
24-ամյա Մբապպեի գործող պայմանագիրը Փարիզում նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։