«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է թիմի պաշտպան Ալֆոնսո Դևիսի ապագայի մասին։
«Նա պայմանագիր ունի մինչև 2025 թվականը, և նա մեզ համար դարձել է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը։ Իհարկե, մենք ցանկանում ենք նրան պահել, և ես հուսով եմ, որ նա էլ է դա ցանկանում»,- Հայների խոսքերը մեջբերում է Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիսը արդեն տվել է իր համաձայնությունը՝ տեղափոխվելու Մադրիդի «Ռեալ», որը հետաքրքրված է ֆուտբոլիստի տրանսֆերով։