Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է այն ակումբներին, որոնք հավակնում են Ա Սերիայի չեմպիոնությանը։
«Ամեն ինչ կարող է տեղի ունենալ մեկ խաղում։ Իհարկե, «Ինտերը» «Միլանի» և «Նապոլիի» հետ միասին Սկուդետտոյի համար պայքարում ֆավորիտ է:
«Ինտերի» նախագիծը կառուցվել է Սկուդետտոն նվաճելու համար: Դեռ վաղ է սրա մասին խոսել, բայց նրանք այս մրցաշրջանի ֆավորիտներն են: Եվ մենք պետք է փորձենք մնալ լավագույն քառյակում և առաջին հերթին ապահովել հինգերորդ տեղի նկատմամբ առավելությունը»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։