Հարձակվող Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։
36-ամյա արգենտինացի հարձակվողը թիմին միացել է այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2025թ.։
2023/24 մրցաշրջանում Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում մասնակցել է 14 հանդիպման։ Հարձակվողը դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: