Յուրգեն Կլոպ․ «Մարդիկ ովքեր նման որոշումներ են կայացնում, պարզապես ֆուտբոլից չեն հասկանում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է օրացույցը «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման պատճառով։

«Այժմ բոլոր խաղացողները կմիանան իրենց հավաքականներին, իսկ հետո մենք հանդիպում ունենք «Մանչեսթեր Սիթիի» հետ, որից առաջ մենք կկարողանանք մարզվել, գուցե մեկ անգամ։

Ինչպե՞ս կարելի է նման խաղ նշանակել։ Ճիշտն ասած, մարդիկ, ովքեր նման որոշումներ են կայացնում, պարզապես ֆուտբոլից չեն հասկանում»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։