Հաքան Չալհանօղլուն «Ինտերի» կազմում երբեք չի վրիպել 11 մետրանոցից

Իտալիայի առաջնության հերթական տուրում «Ինտերը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրոզինոնեի» դարպասը։ Երկրորդ գոլը խփեց թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն։ Նա հաջող իրացրեց 11 մետրանոցը։

Այս մրցաշրջանում նա արդեն հինգ գոլ է խփել 11 մետրանոցից: Այս ցուցանիշով Չալհանօղլուն առաջատարն է եվրոպական թոփ հինգ առաջնություններում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների մեջ։ Նա նաև ինը 11 մետրանոց է խփել «Ինտերի» մարզաշապիկով, և երբեք չի վրիպել:

Իտալիայի առաջնության հերթական տուրում «Ինտերը» կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ։