«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը խոստովանել է, որ ուշադրություն չի դարձնում մարզումների 11 մետրանոց հարվածներին։
«Չեմ ասի, որ աշխատում եմ 11 մետրանոցների վրա, դա ճիշտ չէ։ Ես պարզապես հավատում էի ինքս ինձ։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այն ակումբին, որտեղ անցկացրել եմ 15 տարի։ Հիանալի էր ընկերներ տեսնելը»,- ասել է Պալմերը Sky Sports-ին։
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի խաղում «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 4-4 հաշվով։ Պալմերը խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն ու գոլ խփեց 11 մետրանոցից՝ վերջնաժամկետում մեկ միավոր վաստակելով իր թիմի համար։