«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հայտնվել է սաուդյան ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները կարող են «կարմիր սատանաներին» մոտ 100 միլիոն եվրո առաջարկել պորտուգալացու համար։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։