Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության հերթական՝ տասնմեկերորդ տուրում «Բայերը» խոշոր հաղթանակ տարավ՝ Խաբի Ալոնսոյի թիմը չորս գնդակ խփեց Չեմպիոնների Լիգայի մասնակից «Ունիոն Բեռլինի» դարպասը։
Այս հաղթանակը «Բայերի» համար տասներորդն էր տասնմեկ հանդիպումներում, և վաստակած միավորների քանակով (31) թիմը կրկնեց Բունդեսլիգայի ռեկորդը, որը սահմանել էր «Բավարիան» 2015/16 մրցաշրջանում։
Գերմանիայի առաջնության հաջորդ տուրում «Բայերը» արտագնա խաղում կխաղա «Վերդերի» հետ, դա տեղի կունենա նոյեմբերի 25-ին։