«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Բունդեսլիգայում չեմպիոնության համար պայքարի վերաբերյալ իր մտքերով։
«Հայդենհայմի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (4:2) մյունխենցիները գլխավորեցին մրցաշարային աղյուսակը, սակայն «Բայերը», որը հետ է մնում ընդամենը մեկ միավորով, դեռ չի անցկացրել 12-րդ տուրի իր հանդիպումը։
«Մեզ համար դա պայքար է ինքներս մեզ և մեր սեփական ակնկալիքների հետ: Մենք պետք է կենտրոնանանք մեր վրա և միավորներ վաստակենք. մեզանից այլ բան չի պահանջվում: Մենք ուզում ենք հաղթել, հաղթել և նորից հաղթել, և այս վերաբերմունքը միշտ պետք է պահպանվի»: