Հայտնի են երկու պատճառ, թե ինչու Դուգլաս Լուիսը չի տեղափոխվի լոնդոնյան ակումբ

Խոսակցությունները վաղուց են կապում «Արսենալին» «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսի հետ: Սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերելու «զինագործների» շանսերը փոքր են, ինչի մասին իր էջերում հայտնում է Mirror-ը։

Նախ՝ «Աստոն Վիլան» չի ցանկանում Լուիսին բաց թողնել ձմռանը՝ առանց արժանի փոխարինող ունենալու։ Եվ երկրորդ՝ «Արսենալը» ամռանը մեծ գումարներ ծախսեց, և ակումբի ֆինանսական վիճակը չի նպաստում հերթական թանկարժեք տրանսֆերի համար։

25-ամյա Դուգլաս Լուիսին Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները գնահատում են 55 մլն եվրո։