Խոսակցություններ կան, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները բողոքներ ունեն իրենց աստղային թիմակից Կիլիան Մբապպեի դեմ:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով L’Equipe-ին, թիմի որոշ ֆուտբոլիստների մոտ տպավորություն է ստեղծվել, որ Մբապպեն խաղում է առաջին հերթին իր համար, այլ ոչ թե հանուն թիմի։
Ինչպես հայտնի է, Կիլիան Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Խոսակցությունները շարունակում են ակտիվորեն կապել 24-ամյա ֆրանսիացուն Մադրիդի «Ռեալի» հետ: