PREMIER LEAGUE. «Լիվերպուլը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Բրենտֆորդի» դարպասը (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» տանը ուժերը չափեց «Բրենտֆորդի» դեմ։

Յուրգեն Կլոպի սաները գերվստահ խաղով հաղթեց տանը «Բրենտֆորդին»։ Աջաին կեսի վերջում Մոհամեդ Սալահը գտավ Մարկ Ֆլեկկենի դարպասի բանալին։ Երկրորդ կեսում «Լիվերպուլը» ևս երկու գնդակ ուղարկեց նրա պաշտպանած դարպասը։

Այս խաղից հետո «Լիվերպուլն» ունի 27 միավոր ու 2-րդն է, իսկ «Բրենտֆորդը»՝ 16 միավորով 10-րդը։

Պրեմիեր Լիգա․

«Լիվերպուլ» – «Բրենտֆորդ» 3։0 (1:0)

1։0 Մոհամեդ Սալահ, 39

2։0 Մոհամեդ Սալահ, 62

3։0 Դիոգու Ժոտա, 74