PREMIER LEAGUE. 8 գոլ, անզիջում պայքար ու մարտական ոչ-ոքի, «Սթեմֆորդ Բրիջում» թեժ էր (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց Լոնդոնի «Չելսիի» դեմ։

Թիմերը փայլուն ու գոլառատ հանդիպում անցկացրին։ Գերգոլառատ խաղում «Սիթին» կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել, սակայն մի քանի րոպե անց «ազնավականները» հավասարեցրին հաշիվը, իսկ առաջին կեսի վերջնամասում նաև երկրորդ գոլը հեղինակեցին, սակայն այս ամենով չավարտվեց։ Մանուել Ականջին «հանդերձարան գնալու ճանապարհին» հավասարեցրեց խաղի հաշիվը։

Երկրորդ կեսում թիմերը նույն տեմպով խաղացին։ Կրկին առաջին կեսի սցենարի պես «Սիթին» հաշվի մեջ առաջ անցավ, իսկ հետո Պոչետինոյի սաները հավասարեցրին հաշիվը։ Ռոդրին հանդիպման վերջում չորրորդ գոլը խփեց, և երբ թվում էր, թե սա հաղթական գոլն է, ավելացած ժամանակում «Չելսին» կրկին հավասարեցրեց հաշիվը, ու խաղն ավարտվեց 4։4 հաշվով։

Այս խաղից հետո «Սիթին» ունի 28 միավոր ու առաջինն է, իսկ «Չելսին»՝ 16 միավորով 10-րդը։

Պրեմիեր Լիգա․

«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» 4։4 (2:2)

0:1 Էրլինգ Հոլանդ, 25

1:1 Տիագո Սիլվա, 29

2:1 Ռահիմ Ստերլինգ, 37

2:2 Մանուել Ակնաջի, 45

2:3 Էրլինգ Հոլանդ, 47

3:3 ՆԻկոլաս Ջեքսոն, 67

3:4 Ռոդրի, 86

4:4 Քոուլ Փալմեր, 90+5