«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է ֆուտբոլիստների՝ թիմից հեռանալու մասին հարցին։ Իսպանացուն հարցրել են, թե արդյոք ակումբը փորձում է թույլ չտալ ֆուտբոլիստներին գնալ մրցակից ակումբներ:
«Երբեք, երբեք։ Կարծում եմ՝ այս պաշտոնը նշանակում է, որ դու փոքր ակումբ ես։ Մեծ ակումբները սրանից չեն վախենում։ Եթե ֆուտբոլիստը ցանկանում է գնալ «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Լիվերպուլ», ո՞րն է խնդիրը»: – Գվարդիոլայի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է հարգարժան լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթին» արտագնա հանդիպում կանցկացնի Անգլիայի առաջնության «Չելսիի» հետ։