Մարկուս Ռեշֆորդը 250-րդ հանդիպումն է անցկացրել Պրեմիեր Լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի «Լյութոն Թաունի» դեմ խաղում։

Այս խաղը ֆուտբոլիստի 250-րդն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Անգլիայի առաջնությունում։

Ըստ Squawka-ի՝ Ռեշֆորդը հասել է այս նշաձողին 26 տարեկան 11 օրական հասակում՝ դառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ Պրեմիեր Լիգայում անցկացրած 250 հանդիպումով:

Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» ելույթների ռեկորդակիրը Ռայան Գիգսն է (632), իսկ Ռեշֆորդը ելույթներով բարձրացել է 16-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով Միքայել Սիլվեստրից։ Առաջիկայում Ռեշֆորդը կարող է շրջանցել նաև Պետեր Շմեյխելին (252) և Ջոն Օ’Շիին (257):