«Մանչեսթեր Սիթին» 60 միլիոն եվրո է առաջարկել ՊՍԺ-ի աստղի համար ու մերժում ստացել

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում էր ձեռք բերել «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիին:

17 տարեկանում ֆրանսիացուն հաջողվեց դառնալ փարիզցիների մեկնարկային կազմի ֆուտբոլկստ, ինչը չէին կարող չնկատել մյուս ակումբները։ Ըստ France Televisions-ի՝ անցած ամառ անգլիական «Մանչեսթեր Սիթին» փորձել է գնել ծագող աստղին՝ տրանսֆերի համար առաջարկելով մոտ 60 միլիոն եվրո: ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին կտրականապես մերժել է։

Ընթացիկ մրցաշրջանում Ուորեն Զաիր-Էմերին Լուիս Էնրիկեի թիմի կազմում անցկացրած 15 խաղում ունի 5 գոլային փոխանցում և 2 գոլ: Transfermarkt պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։