Բրազիլիայի և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ցուցակում։ Այս մասին հայտնում են Todofichajes-ի լրագրողները։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա բրազիլացին կհամալրի «քաղաքայինների» շարքերը, եթե բելգիացի Կևին դե Բրույնեն հեռանա ակումբից։ Կիսապաշտպանն առաջարկներ ունի Սաուդյան Արաբիայի առաջնությունից։
«Մանչեսթեր Սիթին» կարող է համաձայնել վաճառել բելգիացուն, իսկ այդ գումարն ուղղել Պակետայի տրանսֆերի համար: Հարավամերիկացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 մլն եվրո։ Լուկասի պայմանագիրը իր թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։