LA LIGA. Անդալուզական դերբիում մարտական ոչ-ոքի գրանցվեց (VIDEO)

Իսպանական Լա Լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Սևիլիան» տանը մրցեց «Բետիսի» դեմ։

Անդալուզական դերբիում «Բետիսն» առաջին խաղակեսում հաշվի մեջ առաջ անցավ, սակայն Էկտոր Բելերինի խփած գոլը VAR համակարգով չեղարկվեց։ 72-րդ րոպեին «Բետիսը» կարողացավ բացել խաղի հաշիվը, սակայն րոպեներ անց Իվան Ռակիտիչը շքեղ հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով

Այս խաղից հետո «Սևիլիան» ունի 12 միավոր ու 15-րդն է, իսկ «Բետիսը»՝ 21 միավորով 7-րդը։

Լա Լիգա․ 

«Սևիլիա» – «Բետիս» 1։1 (0:0)

0։1 Այոզե Պերես, 72

1։1 Իվան Ռակիտիչ, 79