LA LIGA. Ռոբերտ Լևանդովսկու դուբլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» (VIDEO)

Իսպանական Լա Լիգայի 13-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ալավեսի» դեմ։

Չավիի սաները հանդիպման հենց առաջին րոպեին գոլ բաց թողեցին։ «Ալավեսը» առաջին խաղակեսն ավարտվեց այդ հաշվով։ Երկրորդ կեսում «Բարսելոնան» կարողացավ կոտրել «Ալավեսի» դիմադրությունն ու հաղթել 2։1 հաշվով։

Այս խաղից հետո կատալոնական թիմն ունի 30 միավոր ու 3-րդն է, իսկ «Ալավեսը»՝ 12 միավորով 14-րդը։

Լա Լիգա․

«Բարսելոնա» – «Ալավես» 2։1 (0:1)

0։1 Սամու Օմորոդիոն, 1

1։1 Ռոբերտ Լևանդովսկի, 53

2։1 Ռոբերտ Լևանդովսկի, 78 (11 մետրանոց)

https://youtu.be/u4CjVkodlBI?si=2G49Ki0SuRMDSOny