Կիլիան Մբապպեն 21-րդ դարում առաջինն է Լիգա 1-ում այդ ցուցանիշով

ՊՍԺ-ի հարձակման առաջատար Կիլիան Մբապպեն դարձավ 21-րդ դարում առաջինն է հեթ-տրիկների քանակով Լիգա 1-ում։

Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի խաղում (3:0) 24-ամյա հարձակվողը երեք գնդակ է խփել «Ռեյմսի» դարպասը։ Ինչպես նշում է Squawka-ն, այս հեթ-տրիկը Մբապպեի համար ութերորդն էր Լիգա 1-ում, ինչը ռեկորդ է 2000 թվականի սկզբից: Վարկանիշային աղյուսակում ֆրանսիացին առաջ է անցել ՊՍԺ-ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչից, ով ունի յոթ հեթ-տրիկ: Վիսամ բեն Յեդերը հինգ հեթ-տրիկով զբաղեցնում է երրորդ տեղը։

Լիգա 1-ի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորում է հենց Կիլիան Մբապպեն՝ նա արդեն ունի 13 խփած գոլ։