Կիրակի օրը «Նապոլին» հիասթափեցրեց իր երկրպագուներին: Ռուդի Գարսիայի թիմը նվազագույն՝ 0։1 հաշվով պարտվեց «Էմպոլիին», այն էլ՝ սեփական խաղադաշտում։
Առաջիկա ժամերին Ռուդի Գարսիան կարող է հեռացվել «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Օրերս հաղորդվում էր, որ Աուրելիո դե Լաուրենտիսը կարող է որոշել հեռացնել Գարսիային «Էմպոլիի» դեմ խաղում անհաջողության դեպքում։
«Նապոլին» Իտալիայի Ա Սերիայի հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 25-ին՝ մրցակցի խաղադաշտում «Ատալանտայի» հետ։