IDBank Պրեմիեր Լիգա. «Վանը» ավելացված ժամանակում ոչ-ոքի կորզեց «Ուրարտուի» դեմ խաղում (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ մրցեց «Ուրարտուի» դեմ։

Դմիտրի Գունկոյի թիմը չկարողացավ պահել հաղթանակը Չարենցավանի թիմի դեմ խաղում։ Առաջին կեսի վերջում «Ուրարտուն» առաջ անցավ հաշվի մեջ։ Երկրորդ կեսի սկզբում «Վանը» հավասարեցրեց, սակայն խաղավարտին Էդուարդոն ևս մեկ գոլ հեղինակեց։ Բայց խաղն այսպես չավարտվեց։

Խաղի վերջում կրքերը բորբոքվեցին։ Եվգենի Ցիմբալյուկն ու Մարկոս Ժունիորը կարմիր քարտ ստացան, և «Ուրարտուին» թողեցին 9 ֆուտբոլիստով։ Այնուհետև «Վանը» խփեց իր երկրորդ գոլն ու ոչ-ոքի կորզեց։

Այս խաղից հետո «Ուրարտուն» ունի 31 միավոր ու 4-րդն է, «Վանը»՝ 11 միավորով վերջինը։

IDBank Պրեմիեր Լիգա․

«Վան» – «Ուրարտու» 2:2 (0:1)

0:1 Թեմուր Ջիկիա, 43

1:1 Քրիստոֆեր Բոնիֆեյս, 55

1:2 Էդուարդո, 86

2:2 Սանին Բուհարի, 90+9