Էրիկ տեն Հագը այդ ցուցանիշով զիջում է միայն Ալեքս Ֆերգյուսոնին

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր Լիգայի առաջին 50 հանդիպումների արդյունքներով ակումբի բոլոր մարզիչների շարքում երկրորդ տեղում է։

«Կարմիր սատանաները» հոլանդացի մասնագետի գլխավորությամբ առաջնության առաջին 50 խաղերից ունեն 96 միավոր, ավելի շատ, քան Ժոզե Մոուրինյոյի (95) և Լուի վան Գալի (94) օրոք, որոնք Squawka-ի վարկանիշային աղյուսակում երրորդ և չորրորդն են: Առաջատարը մնում է լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնը, ում օրոք «Յունայթեդը» վաստակեց 103 միավոր։

Ավելի վաղ նշվել էր, որ Էրիկ Տեն Հագը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մարզիչը, ով 50 հանդիպումներից հետո հասել է 30 հաղթանակի: