Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը մեկնաբանել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեի խոսքերն այն մասին, որ ոչ ոք չի հիշի Չեմպիոնների Լիգայի 2021/22 մրցաշրջանի «սերուցքայինների» հաղթանակը։
«Ես չեմ պատրաստվում բանավեճի մեջ մտնել Պիկեի հետ: Եթե նա չի ցանկանում հիշել այս հաղթանակը, ապա չպետք է հիշի այն։ Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ այդ հանդիպումը լավագույններից մեկն է «Ռեալի» պատմության մեջ»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել էր Պիկեի խոսքերին՝ ասելով, որ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստն ապրում է իր աշխարհում։