Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ընդունել է իր սխալը՝ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (5:1) կիսապաշտպան Լուկա Մոդրիչին մեկնարկային կազմում չընդգրկելով։
«Մոդրիչը պետք է լիներ մեկնարկային կազմում։ Ես սխալվեցի, որ նրան թողեցի պահեստայինների նստարանին։ Դա երբեմն պատահում է, երբ քո տրամադրության տակ կան շատ լավ ֆուտբոլիստներ»,- հայտնում է իտալացի մարզիչ Marca-ն։
Հիշեցնենք, որ Լուկան խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսում՝ փոխարինելով ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեին։
13 տուրից հետո արքայական ակումբը վաստակել է 32 միավոր եւ երկրորդ տեղում է՝ առաջատար «Ժիրոնային» զիջելով երկու միավորով։