IDBank Պրեմիեր Լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տանը մրցեց «Շիրակի» դեմ։

Վարդան Մինասյանի թիմը երկրորդ կեսում կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունն ու հաղթել 2:0 հաշվով։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 35 միավորով 2-րդն է, «Շիրակը»՝ 12 միավորով 9-րդն է։

IDBank Պրեմիեր Լիգա․

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ» 2:0 (0:0)

1:0 Լեո Սիլվա 61

2:0 Դուարտե 86