BUNDESLIGA. «Բավարիան» հաղթեց «Հայդենհայմին» ու բարձրացավ առաջին հորիզոնական (VIDEO)

Գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Հայդենհայմի» դեմ։

Թոմաս Տուխելի սաները կարողացան հաղթել մրցակցին։ առաջին կեսում Քեյնը դուբլի հեղինակ դարրձավ։ Երկրորդ կեսում մրցակիցը հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն շատ չանցած մյունխենյան գրանդը կրկին երկու գնդակի առավելություն ստացավ։

Այս խաղից հետո «Բավարիան» 29 միավորով առաջինն է, իսկ «Հայդենհայմը» վաստակած 10 միավորով՝ 13-րդն է։

Բունդեսլիգա․

«Բավարիա» – «Հայդենհայմ» 4։2 (2:0)

1։0 Հարի Քեյն, 14

2։0 Հարի Քեյն, 44

2։1 Տիմ Կլեիդիենստ, 67

2։2 Ժան-Նիկլաս Բեստե, 70

3։2 Ռաֆայել Գերեյրու, 72

4։2 Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգ, 85

\