«Թոթենհեմի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստացել

Լոնդոնի «Թոթենհեմում» հանդես եկող հոլանդացի ֆուտբոլիստ Միկի վան դե Վենը մի քանի ամիս կբացակայի, հայտնում է The Telegraph-ը։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 22-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել «Չելսիի» դեմ վերջերս կայացած դերբիում (1:4): Վան դե Վենի վերադարձը սպասվում է հունվարին։

Ընթացիկ մրցաշրջանում Միկին մասնակցել է 12 հանդիպման, խփել է 1 գոլ և ստացել 2 դեղին քարտ։ Անգլիայի առաջնության 11 տուրից հետո «Թոթենհեմը» վաստակել է 26 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։