Մեհդի Տարեմին անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում է

Իրանցի հարձակվող Մեհդի Տարեմին, ով հանդես է գալիս «Պորտուի» կազմում, անգլիական թոփ ակումբի նպատակն է, հայտնում է DeadlineDayLive-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է պայմանագիր կնքել 31-ամյա հարձակվողի հետ։ Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է մոտավորապես 10 միլիոն եվրո։ Տրանսֆերը կարող է կայանալ հունվարին։

Մեհդին «Պորտուում» է հանդես գալիս 2020 թվականի օգոստոսից։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ