«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ Գերմանիայի հավաքականի հիմնական կազմ։
«Ես կապի մեջ եմ Նագելսմանի հետ: Մենք խոսեցինք և եկանք ընդհանուր հայտարարի, այժմ նա չի կարող ինձ հրավիրել, բայց հույս ունի առաջընթաց տեսնել։ Ամեն ինչ կանեմ հավաքական վերադառնալու համար,- Նոյերի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։
Դեկտեմբերի սկզբին 37-ամյա դարպասապահը սրունքի կոտրվածք էր ստացել դահուկներով սահելիս՝ 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի պարտությունից հետո։ Նոյերը Գերմանիայի հավաքականի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 1-ին՝ ԱԱ-2022-ի Կոստա Ռիկայի դեմ խաղում (2-4)։