Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է մի ֆուտբոլիստի, ում խաղը տպավորել է իրեն։
«Ինձ շատ դուր եկավ Պաբլո Այմարին դիտելը: Պաբլոն անհավանական էր, երբ խաղում էր «Վալենսիայում»:
Նա աչքի ընկավ այս թիմում։ Ինձ դուր եկավ նրա խաղաոճը։ Եթե Մարադոնային չնշեմ, ապա Էյմարն այն ֆուտբոլիստն էր, ում խաղով հիանում էի»,- «Ոսկե Գնդակի» 36-ամյա դափնեկրի խոսքերն է փոխանցում Adidas YouTube-ի ալիքը։