Կեպա Արիսաբալագան աջ ազդրի մկանի վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան աջ ազդրի երկարակյաց մկանի վնասվածք է ստացել։

Դարպասապահը վնասվածք է ստացել նոյեմբերի 8-ին կայացած Չեմպիոնների Լիգայի «Բրագայի» հետ խաղից առաջ (3-0)։

««Ռեալի» բժշկական ծառայությունների կողմից մեր դարպասապահ Կեպա Արիսաբալագայի հետազոտումից հետո նրա մոտ ախտորոշվել է աջ ազդրի երկարակյաց մկանի վնասվածք։ Տեղեկատվությունը կտրամադրվի իրադարձությունների զարգացմանը զուգընթաց»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում։