ՖԻՖԱ-ն թույլատրել է երկրպագուներին պարզել Պաղեստինի դրոշը մարզադաշտի տրիբունաներում Ինդոնեզիայում ընթացող Մ17 պատանիների աշխարհի առաջնության ժամանակ, հաղորդում է Tempo-ն՝ վկայակոչելով Ինդոնեզիայի ֆուտբոլային ասոցիացիան (PSSI):
PSSI-ի նախագահ Էրիկ Տոհիրը հայտնել է, որ այս հարցի շուրջ նախապես պայմանավորվել է ՖԻՖԱ-ի ղեկավարության հետ։ Նրա խոսքով, ֆեդերացիան խնդիր չունի օգտագործել պաղեստինյան դրոշը որպես մարդու իրավունքների խորհրդանիշ։
«ՖԻՖԱ-ն գնահատում է խոսքի ազատությունը և մարդու իրավունքների ու մարդկության պաշտպանությունը։ Դրա օրինակն է Պաղեստինի դրոշի բարձրացումը։ Հետևաբար, PSSI-ն ընդգծում է, որ դրա վերաբերյալ որևէ արգելք չկա, էլ չասած պատժամիջոցների մասին»,- ասել է Թոհիրը։
Հատկանշական է, որ ապրիլին ՖԻՖԱ-ն Ինդոնեզիայից զրկել էր մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների Աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից՝ Բալիի այն ժամանակվա նահանգապետ Վայան Կոստերի կոչի պատճառով՝ թույլ չտալ Իսրայելի հավաքականին մասնակցել մրցաշարին։
Նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը կանցկացվեն մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության հանդիպումները Ջակարտայում, Սուրաբայայում, Սոլոյում և Բանդունգում։