Գերմանական ֆուտբոլի ծագող աստղ Ֆլորիան Վիրցը, ում իրավունքները պատկանում են Լևերկուզենի «Բայերին», կարող է հայտնվել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»: Վինգերի տրանսֆերային արժեքը գնահատվում է 85 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ֆլորիանը անցկացրել է տասը հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։