«Ժիրոնայի» ֆուտբոլիստ Միգել Գուտիերեսը հնարավորություն ունի տեղափոխվելու Պրեմիեր Լիգա: Այս մասին հայտնում են լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի սոցիալական ցանցերում։
Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ֆուտբոլիստին բերել իր շարքերը: «Զինագործները» սկաուտներ են ուղարկել Իսպանիա՝ Գուտիերեսի խաղը դիտելու համար:
22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ժիրոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը: Transfermarkt-ը Գուտիերեսի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։