Մադրիդի «Ռեալը» մտել է «Սանթոսի» հարձակվող Մարկոս Լեոնարդոյի համար պայքարի մեջ։
Ըստ Globo-ի՝ «արքայական» ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայիս թիմի հետ՝ 20-ամյա հարձակվողի մասին նախնական տեղեկություններ ստանալու համար: Հարձակվողի ծառայություններով հունվարին հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Նյուքասլ Յունայթեդը»:
«Սանթոսը», որին պատկանում է ֆուտբոլիստի իրավունքների 70%-ը, տեղյակ է, որ մեծ հավանականություն կա նա կհեռանա ակումբից 2024 թվականին։ Հիշեցնենք, որ Մարկոս Լեոնարդոն հայտնվել է այնպիսի ակումբների թիրախում, ինչպիսիք են «Արսենալը», «Ռոման» և «Նյուքասլը»։