«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը շարունակում է աչքի ընկնել Չեմպիոնների Լիգայի հանդիպումներում։
20-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ հանդիպման 3-րդ և 28-րդ րոպեներին գրավել է «Կոպենհագենի» դարպասին։ Դանիացին Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր առաջին 4 խաղերում խփել է 5 գոլ, որը ակումբային նոր ռեկորդ է, նշում է Opta-ն։ Նախորդ ռեկորդակիրը Դիմիտար Բերբատովն էր, ով առաջին 4 հանդիպումներում 4 անգամ գրավեց մրցակցի դարպասը։
Հետաքրքիր է, որ Ռասմուս Հոյլունդը «Յունայթեդի» համար գերազանց է խաղում բացառապես Չեմպիոնների Լիգայում. Պրեմիեր Լիգայի և Անգլիայի գավաթի 10 հանդիպումներում նա գոլ չի խփել։