«Արսենալը» ցանկանում է հունվարին ձեռք բերել «Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնիին:
Այնուամենայնիվ, «զինագործների» համար հեշտ չէ իրականացնել այս գործարքը. նախորդ գրանցման պատուհաններում լուրջ ծախսերի պատճառով ակումբը խնդիրներ ունի ֆինանսական ֆեյր-փլեյի հետ:
Ինչպես հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով բրիտանական այլ լրատվամիջոցների, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատրաստ է բաժանվել թիմի չորս ֆուտբոլիստներից՝ Թոնիին ձմռանը գնելու համար։
Ենթադրվում է, որ ցուցակում են Աարոն Ռամսդեյլը, Թոմաս Պարտին, Էմիլ Սմիթ Ռոուն և Էդի Նկետիան: